Illustration Տերմինաբանական բառարան

Քաղաքապետերի Դաշնագիրը բազմակողմանի նախաձեռնություն է, որը ներառում է մեծ թվով դերակատարներ, բազմաթիվ քայլեր և գործընթացներ: Առկա բացատրական ցանկի միջոցով նորեկները ի վիճակի կլինեն գտնել իրենց ուղին՝ Ա-ից Ֆ՝ Դաշնագրի մասին համապարփակ տեղեկություններ գտնելու միջոցով:

Արտանետումների նախնական գույքացուցակ


Արտանետումների նախնական գույքացուցակը արտանետված CO2-ի քանակական ձևով ներկայացված չափն է՝ կապված Դաշնագիրն ստորագրող կողմի տարածքում էներգիայի սպառման հետ՝ նախնական տարվա ընթացքում: Այն թույլ է տալիս պարզել CO2 արտանետումների հիմնական աղբյուրները և համապատասխանաբար դրանց կրճատման հնարավոր տարբերակները:

Գերազանցության չափանիշ


Գերազանցության չափանիշները նախաձեռնությունների համապատասխան օրինակներ են, որոնցով Դաշնագիրն ստորագրողները, համակարգողները և աջակիցներն հպարտանում են և ավելին, համաձայն են, որպեսզի դրանք կրկնօրինակվեն՝ որպես օգտակար գործողություններ այլ տեղական իշխանությունների, մարզերի, տարածաշրջանների կամ ցանցերի համար:

Դաշնագրի համակարգողներ


Եվրոպական Հանձնաժողովը «Դաշնագրի համակարգողներին» սահմանում է որպես այն պետական կառավարման մարմիններ, որոնք ռազմավարական ցուցումներ, ֆինանսական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում այն տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք միացել են Քաղաքապետերի Դաշնագրին, բայց չունեն անհրաժեշտ հմտությունները և/կամ ռեսուրսները՝ իրականացնելու նրանց պահանջները: Հանձաժողովն առանձնացնում է Տարածաշրջանային համակարգողներին, որոնք ենթապետական ապակենտրոնացված իշխանություններ են՝ ներառյալ մարզերը, տարածաշրջանները և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային խմբավորումները, և Ազգային համակարգողներ, որոնք ազգային հանրային մարմիններ են, ներառյալ էներգիայի ազգային գործակալությունները և էներգիայի հետ առնչություն ունեցող նախարարությունները:

Քաղաքապետերի Դաշնագրի Արևելյան գրասենյակ


Քաղաքապետերի Դաշնագրի Արևելյան գրասենյակը (CoMO East), որն ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի DG DEVCO-ի կողմից, պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում նախաձեռնության համակարգման և կառավարման համար: Այն ստորագրող կողմերին վարչական աջակցություն և տեխնիկական ուղեցույց է տրամադրում , հեշտացնում է ցանցային աշխատանքը Դաշնագրի շահագրգիռ կողմերի միջև և երաշխավորում է նրանց գործողությունների առաջխաղացումը: Բացի դրանից, CoMO Բրյուսելը, COMO East –ի Լվովի (Ուկրաինա) և Թբիլիսիի (Վրաստան) գրասենյակները աջակցություն են տրամադրում ստորագրող կողմերին Հայաստանում , Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում: Այն կառավարվում է միավորմամբ, որն առաջնորդվում է Էներգիայի քաղաքների (Energy Cities) և բաղկացած է Կլիմայի դաշինքից (Climate Alliance), Ուկրաինայի էներգիայի արդյունավետության քաղաքներից (EECU), NL գործակալությունից և CAREC-ից, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից:

Դաշնագրի աջակիցներ


Եվրոպական Հանձնաժողովը «Դաշնագրի աջակիցներին» սահմանում է որպես տեղական իշխանությունների եվրոպական, ազգային և տարածաշրջանային ցանցեր և ասոցիացիաներ, որոնք իրենց լոբբիստական, հաղորդակցման և ցանցային լծակներն օգտագործելով խթանում են Քաղաքապետերի Դաշնագրի նախաձեռնությունը և աջակցում են այն ստորագրողների պարտավորությունների կատարմանը:

Էներգիայի գործակալություններ


Էներգիայի տեղական և տարածաշրջանային գործակալություններն աջակցում են էներգիայի կառավարման փորձերի լավ օրինակների ներկայացմանը, սատարում են կայունության հայեցակարգին, տեղեկատվություն և ուղղորդում են տրամադրում, ինչպես նաև տրամադրում են մի շարք այլ տեղական ծառայություններ, որոնք հիմնված են տեղական էներգիայի որոշակի կարիքների վրա: Էներգիայի գործակալությունները ֆինանսավորվում են պետական իշխանությունների կողմից:

Տեղեկատու ծառայություն


Տեղեկատու ծառայությունը տեղական իշխանությունների և Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի միջև հիմնական փոխգործողություն ապահովող համակարգն է: Այն ընդհանուր և ամբողջական տեխնիկական աջակցություն է ապահովում ստորագրող կողմերին, ինչպես նաև իր աջակցությունն է ունենում մեթոդոլոգիական աշխատանքի և արդյունքների վերահսկման գործում:

Իրականացման հաշվետվություն


Իրականացման հաշվետվությունը փաստաթուղթ է, որը Դաշնագիրն ստորագրող կողմերը պարտավորվում են ներկայացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ իրենց Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը ներկայացնելուց հետո, որը նաև նկարագրում է դրա իրականացման միջանկյալ արդյունքները: Այս հաշվետվության նպատակն է գնահատել, թե արդյոք նախնական արդյունքները համապատասխանում են նախատեսված նպատակներին:

Միավորված Հետազոտական կենտրոնը


Միավորված Հետազոտական կենտրոնը (JRC) Եվրոպական Հանձնաժողովի գիտական և տեխնիկական թևն է: Այն պատասխանատու է նախաձեռնությանը տեխնիկական և գիտական աջակցություն տրամադրելու համար: Այն սերտորեն համագործակցում է CoMO-ի հետ՝ ստորագրող կողմերին տրամադրելու հստակ տեխնիկական ուղեցույցներ և ձևանմուշներ, որպեսզի աջակցի նրանց՝ Քաղաքապետերի Դաշնագրում ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև վերահսկի իրականացումն ու արդյունքները: JRC-ի կայքէջն է ՝ http://ec.europa.eu/dgs/jrc/

Տեղական էներգիայի օրեր


Տեղական էներգիայի օրերը միջոցառումներ են՝ կազմակերպված Դաշնագիրն ստորագրողների կողմից՝ որպես իրենց պաշտոնական հանձնառությունների մի մաս՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը էներգիայի ավելի խելամիտ օգտագործմամբ առաջարկվող հնարավորությունների մասին: Նրանք հնարավորություն են ընձեռում տեղական իշխանություններին սովորական երկխոսության մեջ քաղաքացիների և շահագրգիռ կողմերի ներգրավել, որոնք կապված են Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ստեղծմանն ու իրականացմանը: Սովորաբար որոշակի ժամանակաշրջանում կազմակերպվող իրադարձությունների տեսակները կարող են տարբերվել, բայց սովորաբար ընդգրկում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են աշխատանքային հանդիպումները, ցուցահանդեսները, ուղղորդված այցելությունները և բաց դռների օրերը:

Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր


Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը (SEAP) այն հիմնական փաստաթուղթն է, որտեղ Դաշնագիրն ստորագրողը ընդհանուր գծերով շարադրում է , թե ինչպես է պատարստվում մինչև 2020թ. հասնել CO2-ի կրճատման իր թիրախին: Այն սահմանում է այն գործողությունները և միջոցառումները, որոնցով պետք է հասնել թիրախին՝ ժամանակացույցով և նշանակված պատասխանատվություններով: Դաշնագիրն ստորագրողներն ազատ են ընտրելու իրենց SEAP-ի ձևաչափը, այնպես, որ այն համահունչ լինի Դաշնագրի՝ SEAP-ի ուղեցույցում նկարագրված սկզբունքներին:

SEAP ձևանմուշ


SEAP ձևանմուշը էլեկտրոնային փաստաթուղթ է, որը Դաշնագիրն ստորագրող կողմերին խնդրվում է առցանց լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզվով՝ իրենց Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը իրենց լեզվով (պետական) ներկայացնելու հետ միասին: Այն մշակվել է աջակցելու ստորագրող կողմերին՝ ծրագրել իրենց գործողությունները և միջոցները և թեթևացնել վերահսկումն ու հետագա գործողությունները:

Վեբինար


Վեբինարը կայքի ուղիղ, ինտերակտիվ շնորհանդես է, որը Դաշնագրի շահագրգիռ կողմերին, ներառյալ` ստորագրող կողմերին, Դաշնագրի աջակիցներին և համակարգողներին հնարավորություն է ընձեռում մասնակցել CoMO անդամների կամ այլ փորձագետների կողմից տրվող դասախոսությանը՝ Դաշնագրի հետ կապված որոշակի նյութի շուրջ:

Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական